երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվում են Հայոց եկեղեցու պատմության դասընթացներ

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվում են Հայոց եկեղեցու պատմության դասընթացներ

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հայտնել է, որ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվում են Հայոց եկեղեցու պատմության դասընթացներ։

«Հաշվի առնելով Հայոց Եկեղեցու պատմական առանցքային դերակատարությունը հայի ինքնության, զարգացման, կայացման, սերունդների հայեցի դաստիարակության գործում Հայ Առաքելական եկեղեցու դերի կարևորությունը՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվում են Հայոց եկեղեցու պատմության դասընթացներ։

Մեր նպատակն է Հոգևոր Հայաստանի կառուցման գործընթացը Հայի համար դարձնել անվտանգ ապագայի, մեր հոգևոր և ֆիզիկական անվտանգության ապահովման, ազգային արժեքների և ինքնության կերտման ռազմավարություն։

Դասընթացներին քննարկվելու են ազգային, հոգևոր, կրթական, մշակութային, քաղաքական, սոցիալական ոլորտներում մեր ազգին ու Եկեղեցուն հուզող կենսական հիմնահարցեր»,-տեղեկացրել է Շարմազանովը:

  • Կիսվել: