«Արևմտյան գործընկերներն ինձ ասում էին՝ դուք պարտվել եք, պետք է համակերպվեք հողերի օկուպացման հետ». Ալիև
՛՛Արևմտյան գործընկերներն ինձ ասում էին՝ դուք պարտվել եք, պետք է համակերպվեք հողերի օկուպացման հետ, դուք պետք է վերանայեք Ձեր վերաբերմունքը տարածքային ամբողջականության հանդեպ։ Բայց ես միշտ պատասխանել եմ՝ ո՛չ՛՛,-այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նշենք, որ Ալիևն այսօր հանդիպել է «Հարավային Կովկաս.զարգացում և համագործակցություն» միջազգային համաժողովի մասնակիցների հետ: Հանդիպման ընթացքում նա խոսել է 44-օրյա պատերազմի մասին: