չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
«Արեւելյան բեւեռը» սկսել է ավելի հստակ գործել․ «Հայաստանի Հանրապետություն»

«Արեւելյան բեւեռը» սկսել է ավելի հստակ գործել․ «Հայաստանի Հանրապետություն»

 «Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերությունների վատթարացման ֆոնին ռուս-չինական հարաբերությունների ջերմացումը առավել հետաքրքիր զարգացումներ է ենթադրում։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում «Չինաստան- Եվրասիա» քաղաքական եւ ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, 2020/2021AsiaGlobal Fellow, Հոնկոնգի համալսարան, Միջազգային խաղաղության ինստիտուտի խորհրդականների խորհրդի անդամ (Ավստրիա), քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանը նկատեց, որ ռուս-չինական տանդեմը շարունակում է «Արեւելյան բեւեռի» կերտումը, որն ավելի հստակ է սկսել գործել։ Ասիական գերտերությունը՝ Չինաստանը եւ Հյուսիս-արեւելյան մեծ ուժը՝ Ռուսաստանը, համակցելով սեփական նախաձեռնությունները՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհը» եւ Եվրասիական տնտեսական միությունը, փորձում են ընդհանուր ճամբարում համախմբել իրենց տնտեսական եւ քաղաքական գործընկերներին, ինչը հնարավորություն կտա զերծ մնալ մեկուսացումից եւ համընդհանուր ուժերով դիմագրավել ԱՄՆ-ի ճնշմանը։

Լավրովի այցը Պեկին հաջորդեց Ալյասկայում տեղի ունեցած ԱՄՆ-Չինաստան լարված բանակցություններին, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից ՌԴ նախագահ Պուտինին մարդասպան անվանելուն։ Սրանով չին-ռուսական տանդեմը հստակ հասկացրեց, որ ԱՄՆ-ի շարունակական ճնշումներին դիմակայելու են միասնական ջանքերով։ Այս հանդիպումից կկարեւորեմ կողմերի պայմանավորվածությունը, ըստ որի, Ռուսաստանը եւ Չինաստանը հետզհետե առեւտուրը պետք է կատարեն սեփական արտարժույթներով, այսինքն՝ SWIFT-ի փոխարեն կկիրառեն սեփական դրամային փոխացնման համակարգերը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: