երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արդեն կոլխոզի նախկին նախագահն է արհամարհանքով խոսում մեր մասին. Սաղաթելյան

Արդեն կոլխոզի նախկին նախագահն է արհամարհանքով խոսում մեր մասին. Սաղաթելյան

Մեր երկիրը հասցրել են մի վիճակի, երբ արդեն նախկին կոլխոզի նախագահներն են մեր երկրին արհամարհանքով, քմծիծաղով վերաբերվում: Այս մասին դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին:

«Նույնիսկ ոչ թշնամական երկրի ղեկավարները նման արհամարհանքով են արտահայտվում մեր երկրի, 5-հազարամյա ժողովրդի նկատմամբ: Կյանքը ցույց է տվել, որ իրենք իրենց մուրճը, իրենց հնարավորությունները միայն օգտագործում են ժողովրդի դեմ եւ ներքաղաքական դաշտում: Իրենք չեն արձագանքում թշնամուն, չեն արձագանքում դրսի բոլոր այն հայտարարություններին, որ տեղի են ունենում մեր երկրի նկատմամբ:

Այսօր 1-2 պատգամավորների շուրթերով ինչ-որ հայտարարություններ արեցին: Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը բացարձակ արժեք են եւ որեւէ մեկը իրավունք չունի դա դնել հարցականի տակ:

Սա խոսում է Հայաստանի արտաքին քաղաքականություն չունենալու մասին: Երբ վռնդենք այս իշխանությանը, աշխարհը մեզ հետ այլ լեզվով է խոսելու»,-ասաց նա:

  • Կիսվել: