երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Բռնապետական Ադրբեջանն այսօր ավելի հետաքրքիր է Եվրոպային, քան «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանը. Իշխան Սաղաթելյան

Բռնապետական Ադրբեջանն այսօր ավելի հետաքրքիր է Եվրոպային, քան «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանը. Իշխան Սաղաթելյան

Ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանի դիտարկմամբ  Ադրբեջանը հետաքրքիր է դարձել եվրոպական երկրների համար` հաշվի առնելով աշխարհում գոյություն ունեցող էներգետիկ ճգնաժամը. «Այս իրավիճակում բռնապետական Ադրբեջանն այսօր ավելի հետաքրքիր է եվրոպական գործընկերներին, քան ժողովրդավարության բաստիոն հռչակված Հայաստանը», - ասաց նա:

Սաղաթելյանի հաջորդ դիտարկումն այն էր, որ Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները Հայաստանի ներքաղաքական կյանքի վերաբերյալ իրենց մայրաքաղաքներին ու կազմակերպություններին զեկուցումները հաճախ ներկայացնում են միակողմանի, ոչ լիարժեք ու իրական. «Եվրոպական խորհրդարանում հանդիպումները շատ կարևոր էին, որպեսզի ներկայացնեինք այն ներքաղաքական իրավիճակը, որ գոյություն ունի Հայաստանում», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

  • Կիսվել: