երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Թուրք-ադրբեջանական պատվիրակությունները ՀՀ ընդդիմությանը ներկայացնում են այն նույն թեզերով, ինչպես ՀՀ իշխանությունները․ Սաղաթելյան

Թուրք-ադրբեջանական պատվիրակությունները ՀՀ ընդդիմությանը ներկայացնում են այն նույն թեզերով, ինչպես ՀՀ իշխանությունները․ Սաղաթելյան

Այս օրերին թուրք-ադերբեջանական պատվիրակությունները աշխարհի տարբեր մայրաքաղաքներում Հայաստանի ընդդիմությանը փորձում են ներկայացնել որպես ռեւանշիստական ուժեր, տարածաշրջանն ապակայունացնող, պատերազմ հրահրող ուժեր. իրենց այդ թեզերը նաեւ աջակցություն են ստանում Հայաստանի որոշ շրջանակների կողմից: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

«Մեզ համար  ակնհայտ էր, որ թուրք-ադրբեջանական պատվիրակությունները ՀՀ ընդդիմությանը ներկայացնում են այն նույն թեզերոբվ, ինչպես ՀՀ իշխանությունները բնութագրում են ընդդիմությանը»,-ասաց նա:

Սաղաթելյանը նկատեց, որ աշխարհաքաղաքական այս բարդ իրավիճակում, որը Հայաստանի համար հղի է նոր սպառնալիքներով ՀՀ իշխանությունները վարում են պարտվողական քաղաքականություն:

  • Կիսվել: