երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արդեն 14 իմքայլական պատգամավոր ինձ մոտեցել, ասել է՝ գիտե՞ս, այդ 4 անվավերներից մեկը ես եմ եղել. Նաիրա Զոհրաբյան

Արդեն 14 իմքայլական պատգամավոր ինձ մոտեցել, ասել է՝ գիտե՞ս, այդ 4 անվավերներից մեկը ես եմ եղել. Նաիրա Զոհրաբյան

Ես իմ մեղավորության մեծ բաժինն ունեմ, որ Նիկոլ Փաշինյանը այսօր կործանեց Արցախը եւ հիմա կործանում է Հայաստանի պետականությունը: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Ես 10 տարի Նիկոլ Փաշինյանի հետ աշխատած մարդ եմ եւ շատ լավ գիտեի, թե ով է Նիկոլ Փաշինյանը: Ես ինձ մեղավոր եմ համարում, որ 2018-ին ես լռեցի: Միգուցե մտածեցի, որ տանք ժողովրդին սխալվելու իրավունք: Բայց անգամ ես չէի կարող պատկերացնել, որ դրա գինը լինելու է կորսված Արցախը, 5 հազար զոհերը: Երեկ ինձ զանգել էր վստահ եմ Նիկոլ Փաշինյանին ընտրած մի կին եւ ասում էր՝ վստահ եմ, որ դուք ծանոթ ռուս օդաչու կունենաք, կարո՞ղ եք իրենց հետ խոսել, ես կես գին վճարեմ տոմսի, բորտուղեկցորդների կաբինայում ինձ տեղափոխեն Ռուսաստան: Ցավոք սրտի, Նիկոլի անսխլականության վկաները շարունակում են արդարացնել նրա ամեն մի քայլը: Ասում են՝ Նիկոլը լավ է արել, որ հանձնել է Արցախը, Նիկոլը մեղավոր չէ 5 հազար զոհերի համար, նրանք արդարացնում են պետական դավաճանությունը: Այդպիսի մարդկանց ես ամեն օր հանդիպում եմ»,- ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը ընդգծեց, որ իրեն ԱԺ հանձնաժողովի նախագահի լիազորություններից զրկում էին խորհրդարանում, ընդամենը 4 անվավեր քվեաթերթիկ էր եղ.

«Բայց արդեն 14 իմքայլական պատգամավոր ինձ մոտեցել եւ ականջիս ասել էին՝ գիտե՞ս, այդ 4 անվավերցներից մեկը ես եմ եղել: Ես մարդկայնորեն այնքան ցավեցի իրենց համար, այնպիսի պատանդի կարգավիճակում է պահում այդ մարդկանց, որ մարդիկ հասկանում են, որ անբարո, անպարկեշտ քայլ են արել: Փաշինյանը ձեզ պահում է պատանդի կարգավիճակում՝ ասելով, դուք զրո եք, ուսապարկից էլ վատ եք եւ ոչնչի չեք հասնելու, եթե իր ազդեցության գոտուց դուրս գաք: Բա ինչի՞ Փաշինյանին չեք զրկում վարչապետի լիազորություններից, որ ինչ ասես չասեց՝ շնաբարո դուրսպրծուկներ, վնգստացողներ, ծեփեմ ասֆալտին»,-ասաց նա:

Նաիրա Զոհրաբյանը վստահություն հայտնեց, որ Նիկոլ Փաշինյանի հաջորդ քայլը իրեն ԵԽԽՎ-ից հետ կանչելն է լինելու. «Ինքը հատուկ ինձ համար ստեղծում է ԱԺ-ում Էթիկայի հանձնաժողով, որը հնարավորություն է տալսի ԱԺ նախագահին, որ ենթադրենք ես ասեմ «Նիկոլ դավաճան», յդ ձեւակերպումը կբերեն էթիկայի հանձնաժողով, ինչը հնարավորություն է տալսւ ԱԺ նախագահին Նիկոլի համար անհաճո պատգամավորներին հետ կանչել միջազգային կառույցներից:Ես միջազգային կառույցներում խանգարում են Նիկոլ Փաշինյանին:

Որովհետեւ երբ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովը ասաց՝ ինչ կարող է անել ԵԽ-ն, որ մենք սկսենք երկխոսել հայկական կողմի հետ, ես ասացի՝ Սամադ, ես կարող եմ քեզ պատասխանել ԵԽ-ի փոխարեն.

«Գնա բռնի քո նախագահի ձեռքը եւ ասա, թող քաղաքական վալյուտայի կարգավիճակում պահող պատանդառված մեր բոլոր ռազմագերիներին ազատ արձակի: Բռնի քո նախագահի ձեռք, որովհետև հայատյացությունը շարունակում է մնալ Ադրբեջանի պետական քաղաքականություն: Եթե իրենց տեղադրում են Ջաբրայիլում գլխատված հայ զինվորի գլուխը եւ հարցում են անցկացնում՝ ի՞նչ էմքոցիաներ եք զգում, երբ տեսնում եք գլխատված հայի: Ադրբեջանի պաստաբանների պալատի նախագահը գրում է՝ ես թրթիռ եմ ապրում, այս պյմաններում ի՞նչ երկխոսության մասին կարող է խոսք լինել: Ինձ համար ոչինչ կարեւոր չէ, մանդատս էլ կհանձնեմ, եթե պետք է»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Աղբյուր ՝ news.am

  • Կիսվել: