երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Արդարադատության նախարարը հանդիպել է Ճապոնիայի դեսպանի հետ

Արդարադատության նախարարը հանդիպել է Ճապոնիայի դեսպանի հետ

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին։

Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է Արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգը։

Կարեն Անդրեասյանն ընդգծել է, որ արդարադատության նախարարությունը ցանկանում է ամրապնդել համագործակցությունը Ճապոնիայի հետ՝ քրեակատարողական և պրոբացիոն ծառայության բարեփոխումների ոլորտում։

Կողմերը փոխանակել են երկուստեք հետաքրքրություն առաջացնող այլ հարցեր։

  • Կիսվել: