կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Արդար Հայաստան»-ի անդամները ՀՀ նախագահին են ներկայացրել ճգնաժամը լուծելու իրենց ուղիները

«Արդար Հայաստան»-ի անդամները ՀՀ նախագահին են ներկայացրել ճգնաժամը լուծելու իրենց ուղիները

Խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ իր նախաձեռնած քննարկումների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին, կուսակցության փոխնախագահներ Դավիթ Կարապետյանին և Էդուարդ Տերտերյանին:

Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: «Արդար Հայաստան» կուսակցության ներկայացուցիչներն այդ համատեքստում ներկայացրել են իրենց տեսակետներն ու առաջարկությունները:

  • Կիսվել: