չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Արցունքների ու ապրումների մասին չպատմեմ. ՀԽ ղեկավարը՝ «Հեղափոխության պահապաններ» շարժման ղեկավարի հետ տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներից մեկի հոր հետ համդիպման մասին

Արցունքների ու ապրումների մասին չպատմեմ. ՀԽ ղեկավարը՝ «Հեղափոխության պահապաններ» շարժման ղեկավարի հետ տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներից մեկի հոր հետ համդիպման մասին

Գրի Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը պատմել է իր հանդիպման մասին «Հեղափոխության պահապաններ» շարժման ղեկավարի և մի խումբ երիտասարդների ծեծկռտուքի մասնակիցներից մեկի հոր հետ։

Այս առնչությամբ նա, մասնավորապես, գրել է. ՛՛Ծանր էր Հայկ Ստեփանյանին բռնության ենթարկելու գործով կասկածվող տղաներից մեկի մոր հետ խոսելը։ Արցունքների ու ապրումների մասին չասեմ, մանավանդ պարզվեց, որ տղաներից մեկը այսօր պետք է պսակադրվեր․․․ Այլևս չեմ ուզում կենտրոնանալ, թե որ կողմն ինչ է պատմում, որովհետև ամեն մեկն իր ճշմարտությունն ունի, որը չես կարող կասկածի տակ դնել, բայցև ապացուցել չես կարող։ Ու ես խնդրում, աղաչում եմ ոստիկանությանը, ապահովել օբյեկտիվ, անաչառ հետաքննություն։

Իմ վերաբերմունքը չի փոխվել բռնության նկատմամբ, այն անթույլատրելի է ու դատապարտելի։ Իսկ բոլոր տղաներին էլ ուզում եմ հորդորել՝ եթե կա, եղել է բռնություն, ապա հարցերը պետք է լուծել բացառապես օրենքի դաշտում ու վերջ տան "ինքնապատժող" քայլերին։ Մեկ փափագ ունեմ՝ ճշմարտության բացահայտումը, իսկ վիրավորում ստացած բոլոր տղաներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում՛՛։

  • Կիսվել: