չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Արցախում տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ. Փաշինյան

Արցախում տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ. Փաշինյան

«Ես ուզում եմ Արցախի ժողովրդին, մեզ՝ բոլորիս, շնորհավորել ընտրությունների առիթով»,- այսօր կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝  Արցախում տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ, ինչի մասին վկայում են պաշտոնական արդյունքները:

Փաշինյանը նշեց, որ նախագահական ընտրություններն առաջին փուլով հանգուցալուծելու համար թեկնածուներից մեկին՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին նախնական արդյունքներով չի հերիքել ընդամենը մի քանի հարյուր ձայն։

«Այս փաստը բավականին խոսուն է, խոսուն է նաև ընտրություններին մասնակցող ուժերի աննախադեպ մեծ թիվը, ինչպես նաև այն փաստը, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են ոչ թե իշխանական, այլ ընդդիմադիր ուժեր»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Վարչապետի խոսքով՝ Արցախում ժողովրդավարության հետագա զարգացումը կարևոր է նաև հարցի արդարացի կարգավորման և տարածաշրջանում անվտանգության, կայունության ապահովման տեսակետից:

  • Կիսվել: