ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում սկսվում է սեպտեմբեր–դեկտեմբերի մայրության միանվագ նպաստների տրամադրումը

Արցախում սկսվում է սեպտեմբեր–դեկտեմբերի մայրության միանվագ նպաստների տրամադրումը

Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ օրվա երկրորդ կեսից, կսկսվի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում ընդունված հայտերի հիման վրա տրամադրվող մայրության միանվագ նպաստների վճարման գործընթացը:

 

"Նպաստները կարող եք ստանալ Արցախբանկի՝ Արցախում և Հայաստանում գործող մասնաճյուղերից",- հայտնում են նախարարությունից։

  • Կիսվել: