հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Արցախում ռուս խաղաղապահների գործառույթները պետք է ընդլայնել. Արամ Սարգսյան

Արցախում ռուս խաղաղապահների գործառույթները պետք է ընդլայնել. Արամ Սարգսյան

Ռուսական խաղաղապահ զորախումբը Արցախի ղեկավարության կողմից բավական լուրջ վստահություն է վայելում։ Անհրաժեշտ է խաղաղապահների իրավասությունների ընդլայնման հարց բարձրացնել։ Այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում ասաց Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
 

«Իմ սեփական դիտարկումների հիման վրա կարող եմ ասել, որ ԼՂ ղեկավարությունը բավական բարձր վստահության ունի Ռուսաստանի և ռուս խաղաղապահների նկատմամբ։ Այնտեղ խաղաղ կյանք է հաստատվում, երեկոյան Ստեփանակերտի բոլոր պատուհաններում լույս է վառվում։ Մարդիկ ուզում են այնտեղ ապրել և պայքարել, և դա ամենակարևորն է մեզ համար», – ասաց Սարգսյանը։

Միևնույն ժամանակ քաղաքական գործիչը կարծում է, որ խաղաղապահ զարակազմի գործառույթներում անհրաժեշտ է որոշակի շտկումներ և լրացումներ կատարել․
 
«Նրանք շատ լավ են կատարում իրենց աշխատանքը, սակայն չունեն ադրբեջանցիների կողմից հնարավոր հանցագործությունները կանխելու իրավասություն։ Արցախի բնակիչների դեմ նման գործողություններ ժամանակ առ ժամանակ ձեռնարկվում են, և, հայկական կողմը դա հաշվի առնելով, պետք է բարձրացնի խաղաղապահների իրավասությունների ընդլայնման հարցը»։

  • Կիսվել: