ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել

Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել

Նոր կորոնավիրուսային վարակը հաստատվել է Հադրութի շրջանի ևս երկու կոնտակտավոր բնակիչների մոտ: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Նշվում է, որ COVID-19 ախտորոշում ունեցող երկու քաղաքացու մոտ թեստավորման արդյունքը բացասական էր, ինչը նշանակում է, որ նրանք հաղթահարել են հիվանդությունը:

Այս պահին մեկուսացված է 93 անձ, ընդհանուր առմամբ իրականացվել է 1553 թեստավորում:

  • Կիսվել: