կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արցախցի 64-ամյա կինը չի ցանկանում լքել Արցախը՝ Հայաստանում հեմոդիալիզ ստանալու նպատակով (տեսանյութ)

Արցախցի 64-ամյա կինը չի ցանկանում լքել Արցախը՝ Հայաստանում հեմոդիալիզ ստանալու նպատակով (տեսանյութ)

Շաքարային դիաբետով, կույր, անվասայլակին գամված և հեմոդիալիզ ստացող Վերա Հովսեփյանը չի ցանկանում լքել Արցախը՝ Հայաստանում հեմոդիալիզ ստանալու նպատակով:

Սա հստակ բռնի դեպորտացիայի օրինակ է Ադրբեջանի կողմից: Էլ անարյուն ցեղասպանությունն ինչպիսի՞ն է լինում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ հրապարակելով տեսանյութ և խնդրելով տարածել այն:

՛՛Արցախի լիակատար պաշարման պատճառով հեմոդիալիզ ստացող անձինք կմահանան, երբ բժշկական պարագաները վերջանան: Այդ պատճառով նրանց մի մասն արդեն հարկադրված տարհանվել է Կարմիր խաչի կողմից՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: