Հայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար 1,6 մլն դոլար է հատկացվել
Հայաստանում 2027 թվականին կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերի անցկացման համար հատկացվել է ևս 600 մլն դրամ (մոտ 1,6 մլն դոլար - խմբ․): Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության սեպտեմբերի 24-ին կայացած նիստում։
Նշվում է, որ գումարի հատկացումը պայմանավորված է «Հրազդան» մարզադաշտում մարզական մրցումների անցկացման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ ապահովելու անհրաժեշտությամբ։



