հինգշաբթի, սեպտեմբեր 24
24 / 9 / 2026
Հայաստանում ժամանակավոր արգելք է սահմանվել սնդիկի հավելումներով մի շարք ապրանքների արտահանման և ներմուծման վրա

Հայաստանում ժամանակավոր արգելք է սահմանվել սնդիկի հավելումներով մի շարք ապրանքների արտահանման և ներմուծման վրա

Հայաստանում ժամանակավորապես արգելվել է սնդիկի պարունակությամբ մի շարք ապրանքների ներմուծումն ու արտահանումը։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության սեպտեմբերի 24-ին կայացած նիստում։ Սահմանափակումը մտցվել է վեց ամիս ժամկետով։

Նշվում է, որ այս քայլը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության կարգավորումներով, ըստ որոնց՝ անդամ պետություններն իրավունք ունեն փոխադարձ առևտրում սահմանափակումներ կիրառել, եթե դրանք անհրաժեշտ են մարդու կյանքի ու առողջության, շրջակա միջավայրի, բուսական և կենդանական աշխարհի պահպանման, ինչպես նաև միջազգային առևտրի կարգավորման համար։

Որոշմամբ նախատեսվում են նաև բացառություններ անել․ արգելքը չի տարածվի այն դեպքերի վրա, երբ սնդիկի հավելումներով ապրանքներն անհրաժեշտ են քաղաքացիական պաշտպանության, ռազմական կարիքների կամ հետազոտությունների (այդ թվում՝ բժշկական) համար։

  • Կիսվել: