հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Արցախում առկա իրադրությունը մտահոգիչ է. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Արցախում առկա իրադրությունը մտահոգիչ է. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյի հետ հանդիպմանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետեւանքով ստեղծված իրավիճակը: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԺ աշխատակազմը:

Ըստ ԱԺ փոխնախագահի` Ադրբեջանի քաղաքականությունը միտված է Արցախը հայաթափելուն:
 
Դեսպանը մտահոգիչ է համարել Արցախում առկա իրադրությունը:
 
Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:
 
Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության գործընթացի վերաբերյալ:

  • Կիսվել: