կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարության որոշ կետեր

Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղարը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարության որոշ կետեր

Ֆրանսիայի կառավարությունը ուսումնասիրել է նոյեմբերի 10-ին  Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարությունը և գտնում է, որ կան կետեր, որոնք պետք է քննարկել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս  մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը:

«Ուսումնասիրել ենք նոյեմբերի 10-ին ստորագրված համաձայնագիրը և, բնականաբար, այնտեղ կան կետեր, որոնք հաշվի առնված չեն, որոնց պետք է անդրադառնալ: Դա արդեն քաղաքական կողմն է: Դա պետք է արվի, հավանաբար, ԵԱՀԿ Մինսկի համանախագահության շրջանակում: Երեկ հանդիպել եմ ՀՀ  արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ, իսկ այսօր հանդիպել եմ ՀՀ վարչապետ Փաշւինյանի հետ և քննարկել այս բոլոր հարցերը»,- ասաց Լըմուանը:

  • Կիսվել: