կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Այսօր հայտնի կդառնան Ֆրանսիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլի նախնական արդյունքները

Այսօր հայտնի կդառնան Ֆրանսիայում նախագահական ընտրությունների 2-րդ փուլի նախնական արդյունքները

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի երեկոյան Փարիզ է վերադարձել ծովափնյա Լե Տուկե քաղաքից՝ Ելիսեյան պալատից հետևելու նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության արդյունքներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ֆրանսիայի ղեկավարի հետ ընտրությունների արդյունքներին կհետևեն նրա կինը՝ Բրիջիթ Մակրոնը և խորհրդականների մերձավոր շրջապատը։

Երկրորդ փուլի նախնական արդյունքները հայտնի կդառնան տեղական ժամանակով ժամը 20:00-ին՝ ընտրատեղամասերի փակումից հետո:

Քվեարկության արդյունքների հրապարակումից հետո երկրի ղեկավարը մտադիր է Էյֆելյան աշտարակի մոտ գտնվող Champ de Mars ճեմուղում իր կողմնակիցներին դիմել։

Այնտեղ արդեն անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել, հանրահավաքի տարածքը հսկում են ոստիկաններն ու ժանդարմերիան։

  • Կիսվել: