կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ֆրանսիան կարող է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի ու Իրանի դեմ

Ֆրանսիան կարող է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի ու Իրանի դեմ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննան հայտարարել է, որ իրենք կարող են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի և Իրանի դեմ` Իրաքյան Քուրդիստանում ռազմական գործողությունների դիմելու համար։

Այդ մասին նա Կոլոննան հայտարարել է քրդական Rudaw լրատվամիջոցի հետ զրույցում՝ նշելով, որ նախկինում էլ քայլեր են ձեռնարկել այդ ուղղությամբ, և հնարավոր է կրկին նման որոշում ընդունել, եթե «անհրաժեշտ լինի»։ 

«Մենք խոսում ենք կողմերից յուրաքանչյուրի հետ: Իմ գործընկեր Ֆուադ Հուսեյնը (Իրաքի արտաքին գործերի նախարարը) գիտի, որ մենք իսկապես մտահոգված ենք և զրուցում ենք այդ գործողությունների պատասխանատուների հետ: Անհրաժեշտության դեպքում, մենք կարող ենք պատժամիջոցներ կիրառել: Մենք դա նախկինում արել ենք»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ «Մագիլ-սուր» անվամբ ռազմական գործողություններ են սկսելու Հյուսիսային Իրաքում ու Սիրիայում քուրդ զինյալների դեմ: Ստամբուլում տեղի ունեցած ուժեղ  պայթյունից հետո Թուրքիայի իշխանությունները հայտարարեցին, որ տեղի ունեցածի ետևում կանգնած են «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և Սիրիայի քրդական ուժերը, որոնց Անկարան համարում է ահաբեկչական։

  • Կիսվել: