հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արցախի նախագահը ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին ներկայացրել է ՀՀ իշխանությունների հետ քննարկումների մանրամասները

Արցախի նախագահը ԱԺ քաղաքական ուժերի ներկայացուցիչներին ներկայացրել է ՀՀ իշխանությունների հետ քննարկումների մանրամասները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մոտ հոկտեմբերի 17-ին տեղի է ունեցել հանդիպում ԱՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների և անցած շաբաթ Երևանում ՀՀ իշխանությունների հետ քննարկումներին մասնակցած պատվիրակության անդամների միջև։

Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից։

Ներկայացվել են հանդիպումների մանրամասները, նշվել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծված իրավիճակում շարունակել քաղաքական խորհրդակցությունները ՀՀ և ԱՀ տարբեր կառույցների միջև։

Քննարկումները կշարունակվեն վաղը հրավիրված ԱՀ կառավարության նիստում և ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ընթացքում։

  • Կիսվել: