հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Գերնպատակն է, որ բանակցությունների միջոցով ամրապնդվի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը. Մնացականյանը՝ CNN-ի եթերում (տեսանյութ)

Գերնպատակն է, որ բանակցությունների միջոցով ամրապնդվի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը. Մնացականյանը՝ CNN-ի եթերում (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է CNN հեռուստաընկերության «Ամանպուր» հեռուստահաղորդմանը:
 
Նա նշել է, որ Արցախի հարցը մարդկանց կյանքի հարցն է: 
 
՛՛Մինչ մենք Վաշինգտոնում փորձում էինք հերթական անգամ կյանքի կոչել հրադադարը և բարձրաձայնում էինք դրա անհրաժեշտության մասին, ես Լեռնային Ղարաբաղից տեղեկություն ստացա, որ Ստեփանակերտ, Մարտունի, Հադրութ քաղաքները կրկին ենթարկվել են ծանր ռմբակոծության և հրետակոծության: Մահանում են խաղաղ բնակիչներ: Հումանիտար իրավիճակն ահավոր է՛՛,-նշել է Մնացականյանը: 
 
Հաղորդավար Քրիստին Ամանպուրի հարցին, թե ինչո՞ւ է ինքը Լեռնային Ղարաբաղն անվանում հայկական, եթե ՄԱԿ-ի որոշ բանաձևեր հայկական ուժերի ներկայությունն այնտեղ անվանել են օկուպացիա, Մնացականյանը, մասնավորապես, պատասխանել է. ՛՛1992-1993 թթ. ստեղծվել էր մի իրավիճակ, երբ Ղարաբաղի հարակից շրջանների հայերը ենթարկվել էին էթնիկ զտումների: Հայկական զինված ուժերը կարողացան հարակից տարածքները զբաղեցնել՝ ապահովելով հայերի ֆիզիկական անվտանգությունը:
 
Այսօրվա իրավիճակն ապացուցում է, որ եթե չլիներ այդ անվտանգության գոտին, հայերը կրկին կենթարկվեին էթնիկ զտումների: Այսօր գերագույն նպատակն է, որ բանակցությունների միջոցով վերջնական փաստաթղթում արտացոլվի և ամրապնդվի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը՛՛:
 
Նախարարի խոսքով՝ անցյալ տարվա օգոստոսին Արցախում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը կտրված և միակողմանի են ներկայացվում միջազգային հանրությանը: Նա նշել է, որ Փաշինյանը շեշտել է, թե Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխավորը եղել է և կա Հայաստանը: 
 

  • Կիսվել: