կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արցախի ԱԽ քարտուղարն ու արդարադատության նախարարը պաշտոնից ազատվել են իրենց դիմումի համաձայն

Արցախի ԱԽ քարտուղարն ու արդարադատության նախարարը պաշտոնից ազատվել են իրենց դիմումի համաձայն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 16-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Սամվել Բաբայանն ազատվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Սիրան Ավետիսյանն ազատվել է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն:

 

  • Կիսվել: