Արաս Օզբիլիսը մարզում է անցկացրել Արցախից ժամանած երեխաների հետ
Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը մարզում է անցկացրել Արցախից ժամանած երեխաների հետ: Այդ մասին 30-ամյա ֆուտբոլիստը հայտնել է Ինստագրամի իր պաշտոնական էջում։
«Այսօր ունեցա հաճելի հնարավորություն մարզում անցկացրել Արցախից ժամանած երեխաների հետ: Այս երեխաների դեմքին ժպիտ տեսնելու համար մենք ցանկանում են կանգնեցնել ժամանակը և պահպանել այդ տեսարանը իմ կյանքի մնացած ժամանակահատվածում»,- գրել է նա՝ հրապարակելով լուսանկար։


