շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արարատի մարզպետարանի աշխատակիցներն այցելել են Դարակերտ համայնքի 100-ամյա բնակչին

Արարատի մարզպետարանի աշխատակիցներն այցելել են Դարակերտ համայնքի 100-ամյա բնակչին

Արարատի մարզպետարանի աշխատակիցները՝ փոխմարզպետ Գևորգ Սիմոնյանի գլխավորությամբ, այցելել են մարզի Դարակերտ համայնքի բնակիչ Հզնա Սարգսյանին, որը վերջերս է տոնել իր ծննդյան 100-ամյակը:
 
Փոխմարզպետը մարզպետ Ռազմիկ Թևոնյանի անունից շնորհավորել է տիկին Հզնային, մաղթել քաջառողջություն, բարեկեցիկ կյանք՝ նրան փոխանցելով դրամական աջակցություն:
 
Հզնա Սարգսյանն իր շնորհակալությունն է հայտնել մարզպետին և մարզպետարանի աշխատակիցներին ուշադրության համար: Նրա մաղթանքը մեկն է՝ երկիրը խաղաղ ապրի, հայրենիքի պաշտպաններն էլ ողջ ու առողջ վերադառնան իրենց ընտանիքներ:
 
Հզնա տատը սասունցի է, որտեղից գաղթել են Թալին, այնտեղից էլ Արարատի մարզ: Ունի հինգ որդի, տասնյակից ավել թոռներ ու ծոռներ, իսկ երկարակեցության գաղտնիքը մեկն է՝ շատ ու շատ աշխատելը, երբեք չտրտնջալն ու շրջապատին պիտանի լինելը:

  • Կիսվել: