ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արարատ Միրզոյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը

Արարատ Միրզոյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը

Արարատ Միրզոյանը ստորագրել է «Սահմանադրական դատարանի մասին» օրենքը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

«Քիչ առաջ ստորագրեցի հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։

«Այժմ օրենքը պետք է հրապարակվի պաշտոնական տեղեկագրում և այդ պահից այն կմտնի ուժի մեջ»,- նշել է նա:

Նշենք, որ թեմային անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Ազգային ժողովի նախագահը այսօր ստորագրեց հունիսի 30-ին ԱԺ կողմից ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։

Օրենքը այսօր կմտնի ուժի մեջ։ Առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավորներ»,- գրել է նա։ 

Հիշեցնենք, ՀՀ ազգային ժողովը հունիսի 30-ին ընդունել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծ, որով ամրագրվում է, որ Սահմանադրական դատարանի դատավորներին, որոնց լիազորությունները դադարել են լիազորությունների ժամկետը ավարտելու հիմքով՝ վերջին փոփոխություններով, նշանակվում է կենսաթոշակ՝ օրենքով սահմանված կարգով: Օրենքի ընդունումից հետո ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտնել էր ԱԺ նախագահին, որ չի ստորագրելու այն։

  • Կիսվել: