չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Արարատ Միրզոյանը հանրաքվեի կապակցությամբ շնորհավորել է Վալենտինա Մատվիենկոյին

Արարատ Միրզոյանը հանրաքվեի կապակցությամբ շնորհավորել է Վալենտինա Մատվիենկոյին

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԴԺ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։

Հայաստանի խորհրդարանի ղեկավարը զրույցի ընթացքում շնորհավորել է Վալենտինա Մատվիենկոյին հանրաքվեի անցկացման եւ արդյունքների կապակցությամբ:

Զրուցակիցները խոսել են կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված իրավիճակի մասին, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:

  • Կիսվել: