շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արամ Սարգսյանը նշել է, որ վարչապետի իրենց թեկնածուն կարող է լինել Հրանտ Բագրատյանը

Արամ Սարգսյանը նշել է, որ վարչապետի իրենց թեկնածուն կարող է լինել Հրանտ Բագրատյանը

Շարժման ներսում կարծում ենք, որ վարչապետի թեկնածուն կարող է լինել Հրանտ Բագրատյանը: Այս մասին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Մենք նաեւ ասում ենք, որ չի կարելի այս նույն բաճկոնով՝ սուպերվարչապետի, մեկ ուրիշին բերել: Մենք գտնում ենք, որ լիազորությունների վերաբաշխում լինի»:

Արամ Սարգսյանը հայտնեց, որ Էդգար Ղազարյանն առաջարկ է արել, որ հենց այսօր ներկայացնեն վարչապետի թեկնածու ու կառավարության կազմը, սակայն քննարկման արդյունքում գտել են, որ այսօր դրա ժամանակը չէ եւ այդ հարցը պետք է ժողովրդի հետ քննարկել:

««Միասին» նախաձեռնության մեծամասնությունը դեմ է արտահայտվել այդ առաջարկին, քվեարկության է դրվել հարցը, որը չի անցել»,- ասաց նա։

  • Կիսվել: