Արամ Սարգսյանի կարծիքով՝ դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակվելն անհամեմատ ավելի ծանր ու բարդ է լինելու
Մենք գտնում ենք, որ դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա հարձակվելը անհամեմատ ավելի ծանր ու բարդ է լինելու Ադրբեջանի ու Ռուսաստանի համար: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ անվտանգային խնդիրները վերջին օրերին տարածաշրջանում առավելևս սրվել էին։
«Իհարկե համար մեկ երաշխավորը մեր բանակն է, և մենք պետք է,մեր բանակի դերը, բանակ-պետություն հասկացությունը գերկարևորնեք»,-ասաց Սարգսյանը:
Կուսակցության ղեկավարը նշեց նաև, որ Եվրոպան ճանաչում է Հայաստանի սահմանները, իսկ մեր ռազմավարական գործընկերը չի ճանաչել: