կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Առաջընթաց կա, բայց այս պահին դեռևս իրականացվում են փորձագիտական բնույթի աշխատանքներ․ Մհեր Գրիգորյանը՝ տարածաշրջանում կոմունիկացիայի ապաշրջափակման մասին

Առաջընթաց կա, բայց այս պահին դեռևս իրականացվում են փորձագիտական բնույթի աշխատանքներ․ Մհեր Գրիգորյանը՝ տարածաշրջանում կոմունիկացիայի ապաշրջափակման մասին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ տարածաշրջանում կոմունիկացիայի ապաշրջափակմանը՝ նշելով, որ առաջընթաց կա, բայց այս պահին դեռևս իրականացվում են փորձագիտական բնույթի աշխատանքներ, որոնք շատ կարևոր են հարցին ճիշտ լուծումներ տալու համար:

«Գործում է փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խումբ, մենք մի քանի նիստ ունեցել ենք, գործում են նաև ենթախմբեր՝ թվով երկուսը, որոնցից մեկը փորձագիտական աշխատանքներ է իրականացնում զուտ ենթակառուցվածքների տեխնիկական բնույթի հետ կապված, մյուսը՝ իրավական, մաքսային և նմանատիպ այլ հարցերի հետ կապված: Պլանավորել էինք որոշակի իմաստով դուրս գալ մի զեկույցի մինչև մարտի 1-ը, բայց դա հնարավոր չեղավ, որովհետև ունենք հավելյալ փորձագիտական աշխատանքների անհարաժեշտություն»,- նշեց Գրիգորյանը:

Փոխվարչապետի խոսքով՝ հիմնականում քննարկվում է երկաթգծերի, ավտոճանապարհների՝ խորհրդային տարիներին գործող ենթակառուցվածքների վերականգնման հարցը՝ բոլոր հնարավոր ուղղություններով:

  • Կիսվել: