հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Առաջին ընթերցմամբ ընդունվեց հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի իրավունքները սահմանող օրինագիծը

Առաջին ընթերցմամբ ընդունվեց հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի իրավունքները սահմանող օրինագիծը

ՀՀ ազգային ժողովը 114 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթը, որով նախատեսվում է սահմանել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքները:

Գործող օրենքն ընդունվել է 2004 թ-ին, սակայն այն չի համապատասխանում ներկայիս պահանջներին, մի շարք հարցեր դուրս են մնացել օրենքի կարգավորման շրջանակից, ինչը լուրջ խոչընդոտ է առաջացնում և՛ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրացման և պաշտպանության, և՛ հոգեբուժական օգնություն ցույց տվող կազմակերպությունների գործառույթների իրականացման, փորձաքննությունների անցկացման և այլ հարցերում:

Այսպիսով, ակնկալվում է բարելավել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրացումը, տարբեր գործիքների միջոցով սահմանել մեխանիզմներ` դրանց պաշտպանության համար, ապահովել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների պաշտպանության հետ կապված եւ հոգեկան առողջության ոլորտում առաջացող այլ հարաբերությունների համալիր կարգավորումը:

  • Կիսվել: