չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024
Առաջին սահմանային սյունը տեղադրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սա ևս մեկ քայլ է դեպի խաղաղություն․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան

Առաջին սահմանային սյունը տեղադրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սա ևս մեկ քայլ է դեպի խաղաղություն․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան

Գերմանիան աջակցում է Հայաստանին և Ադրբեջանին կայուն և արդար խաղաղության հասնելու ճանապարհին․ X-ի իր էջում գրել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հորլեմանը։

«Առաջին սահմանային սյունը տեղադրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին։

Սա ևս մեկ քայլ է դեպի խաղաղություն։ Մենք աջակցում ենք կողմերին՝ կայուն և արդար խաղաղության հասնելու ճանապարհին»,- ասված է դեսպանի հրապարակման մեջ։

  • Կիսվել: