երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Առաջին անգամ բնական աղետի ժամանակ Հայաստանն օգնություն է տրամադրել Թուրքիային Ռոբերտ Քոչարյանի օրոք. Ռուբինյան

Առաջին անգամ բնական աղետի ժամանակ Հայաստանն օգնություն է տրամադրել Թուրքիային Ռոբերտ Քոչարյանի օրոք. Ռուբինյան

Թուրքիա և Սիրիա փրկարարներ ուղարկելու նախապատմությունը պատմեմ: Առաջին անգամ բնական աղետի ժամանակ Հայաստանն օգնություն է տրամադրել Թուրքիային 1999 թվականին Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, ոչ միայն ցավակցել է Հայաստանը, այլև այն ժամանակ կրկին փրկարարական խումբ է ուղարկել և հումանիտար օգնություն Թուրքիա, ԱԺ նիստում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Հետագայում 2011 թվականին արդեն Սերժ Սարգսյանի նախագահության օրոք Վանի երկրաշարժից հետո առաջարկ է արվել հումանիտար օգնություն ուղարկել, որից հետո այն ժամանակվա վարչապետ Էրդողանը շնորհակալություն էր հայտնել, բայց ասել էր, որ օգնություն պետք չէ»,-  ասաց Ռուբինյանը:

Անդրադառնալով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թևանյանի այն հայտարարությանը, թե այլ երկրներում էլ է երկրաշարժ եղել, ինչու Հայաստանն օգնություն չի ուղարկել՝ Ռուբինյանը նշեց. «1999 թվականին երկրաշարժեր են եղել, բացի Թուրքիայից նաև Թայվանում, Կոլումբիայում, Հունաստանում, Հնդկաստանում, Աֆղանստանում, Մեքիսկայում, Ալժիրում, Ֆիլիպիններում, ԱՄՆ-ում և այսպես շարունակ, հիմա հարց՝ Ռոբերտ Քոչարյանը ստորադասե՞լ է հայ-մեքսիակական բարեկամական հարաբերությունները Թուրքիայի հետ հարաբերություններին: Ինչո՞ւ է Հայաստանը 1999 թվականին փրկարար խումբ ուղարկել միայն Թուրքիա և ոչ եղբայրական Հունաստան»:

  • Կիսվել: