երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կորոնավիրուսով 525 դեպքը նշանակում է, որ առաջիկայում մենք ունենալու ենք 10 մահ․ Փաշինյան

Կորոնավիրուսով 525 դեպքը նշանակում է, որ առաջիկայում մենք ունենալու ենք 10 մահ․ Փաշինյան

Երեկվա 525 դեպքը նշանակում է, որ առաջիկայում մենք ունենալու ենք 10 մահ՝ այսօրվա վիճակագրության բերումով։ Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքերով, պետք է առօրյան կազմակերպել այնպես, որ չվարակենք մյուսներին ու չվարակվենք ինքներս.

«Ցավոք մեզ դեռ չի հաջողվում լուծել կորոնավիրուսի համաճարակի համատեքստում մեր հիմնական ռազմավարական խնդիրը՝ սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ: Մենք ամենօրյա ռեժիմով շարունակում ենք հարյուրավոր նոր դեպքեր ունենալ: Սա նշանակում է, որ մենք առաջիկայում այսօրվա և երեկվա վիճակագրության բերումով ունենալու ենք 10 մահ:

Իհարկե կորոնավիրուսով հիվանդ քաղաքացիների մեծ մասն առողջանում է, սակայն յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ դրական վիճակագրությունը լրացնելով ինչ-որ մեկին դատապարտում է մահվան»:

  • Կիսվել: