երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Առաջիկա օրերին եղանակի անկայուն ռեժիմը պահպանվելու է․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Առաջիկա օրերին եղանակի անկայուն ռեժիմը պահպանվելու է․ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

2021 թվականի մարտն աչքի է ընկնում առավել շեշտված եղանակակլիմայական պայմանների փոփոխություններով, որոնց պատճառը հյուսիս-արևմուտքից նկատվող հաճախակի ցուրտ օդային հոսանքների ներխուժումներն են։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

«Այս երևույթի հիմնական պատճառը Ռուսաստանի եվրոպական տարածքում այս տարի դիտված խիստ ցուրտ ձմեռն է:

Ներկա պահին նույնպես Ռուսաստանի եվրոպական տարածքում և Եվրոպայում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից ցածր է 5-6 աստիճանով, առկա է կայուն ձնածածկույթ, որը նպաստում է արկտիկական ցուրտ օդային զանգվածների հարավ տեղաշարժվելիս քիչ տրանսֆորմացվելուն։

Այսօր նույնպես ՀՀ տարածքը գտնվում է հյուսիս-արևմուտքից ներխուժած ցուրտ ճակատի ազդեցության գոտում, լեռնային և նախալեռնային շրջաններում տեղացել է ձյուն, օդի ջերմաստիճանը երեկվա հետ համեմատած նվազել է 5-6 աստիճանով։

Առաջիկա օրերին եղանակի անկայուն ռեժիմը պահպանվելու է, որը հատկապես նկատելի կդառնա մարտի 23-ից հետո, Միջերկրական ծովից հզոր ցիկլոնի ներթափանցման պատճառով»,-նշվում է հայտարարության մեջ։

  • Կիսվել: