շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Առաջարկում եմ, որ «Պատիվ ունեմ» դաշինքը կատարի ցատկ էշով` առաջադրելով Բագրատ Գալստանյանի թեկնածությունը. Կոնջորյան

Առաջարկում եմ, որ «Պատիվ ունեմ» դաշինքը կատարի ցատկ էշով` առաջադրելով Բագրատ Գալստանյանի թեկնածությունը. Կոնջորյան

Քանի որ «Հայաստան» դաշինքը կատարեց քայլ ձիով և հայտարարեց, որ աջակցում է Միքայել Աջապահյանի` «վարչապետի» թեկնածությանը, առաջարկում եմ, որ ՊՈՒ դաշինքը կատարի ցատկ էշով` հակընդդեմ առաջարկով առաջադրելով Բագրատ Գալստանյանի թեկնածությունը: Այդ մասին ասված է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ֆեյսբուքյան էջում:

«Եվ թող հաղթի ուժեղագույն տեռորիստը»,- գրել է նա:

Հիշեցնենք՝ «Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որ «Հայաստան» խմբակցությունը միանում է Միքայել Սրբազանի թեկնածությամբ անվստահության նախաձեռնությանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ներքաղաքական իրավիճակի հետ կապված քննարկում է ունեցել պատգամավոր Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հետ և քննարկման արդյունքում որոշել, որ պատրաստ է հրաժարվել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի շրջանակներում իր թեկնածությունը առաջադրելուց, իսկ Աղազարյանը և Ասլանյանը պատրաստ են առաջադրել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությունը նրա համաձայնության դեպքում:

 

  • Կիսվել: