հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արաբական աշխարհի հետ  հարաբերությունները  հանդիսանում են Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը․ Զոհրաբ Մնացականյան

Արաբական աշխարհի հետ հարաբերությունները հանդիսանում են Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը․ Զոհրաբ Մնացականյան

«Sky News Arabic» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը խոսել է Հայաստանի և Արաբական Լիգայի միջև հարաբերությունների, հատկապես քաղաքական առումով համակարգման մասին:

Նա նշել է, որ  Արաբական լիգայի շրջանակներում  գործընկերների հետ աշխատելու բավականին լավ ավանդույթ ունի Հայաստանը, և իր  համար մեծ պատիվ էր հյուրընկալվել Գլխավոր քարտուղարի կողմից:

«Մենք շատ կարևոր և ծավալուն զրույց ունեցանք Մերձավոր Արևելքին առնչվող բազմաթիվ հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ մենք ունենք հաստատված դիրքորոշումներ և մոտեցումներ, և որոնց միջոցով մենք ի ցույց ենք դնում մեր հետաքրքրությունն ու ներգրավվածությունը Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունեցող հարցերի առնչությամբ: Մենք չենք կարող անտարբեր լինել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող բազմաթիվ զարգացումների առնչությամբ հենց այն նույն պատճառներով, որոնք արդեն նշեցի. խաղադրույքները շատ բարձր են: Արաբական աշխարհի հետ  հարաբերությունները չափազանց կարևոր են Հայաստանի համար և հանդիսանում են Հայաստանի արտաքին քաղաքականության կարևորագույն ուղղություններից մեկը: Ուստի մենք չենք կարող անտարբեր լինել այս ամենի նկատմամբ, և այս երկխոսությունը մեր աշխատանքի կարևոր մասն է կազմում: Գլխավոր քարտուղարի հետ ունեցանք վերջին զարգացումների շուրջ մտքերի և դիտարկումների լայն փոխանակում: Իհարկե, մտահոգիչ զարգացումները շատ են, և կայունության ու խաղաղության պահպանման հարցում մեր հաստատուն հետաքրքրությունը մնում է աներեր. այդ ուղղությամբ մենք աշխատելու ենք մեր բոլոր գործընկերների հետ»,- նշել է նախարարը։

  • Կիսվել: