չորեքշաբթի, սեպտեմբեր 16
16 / 9 / 2026
Պարոն Կարապետյան՝ ո՞ւմ եք միտք տալիս, թե գազը թանկացրեք, ժողովուրդը ձեր մեղքը չի՞ գալիս. Տարոն Չախոյան

Պարոն Կարապետյան՝ ո՞ւմ եք միտք տալիս, թե գազը թանկացրեք, ժողովուրդը ձեր մեղքը չի՞ գալիս. Տարոն Չախոյան

«Հայաստանում փակվում են ավերակներն ու փլատակները և կառուցվում են դպրոցներ, որովհետև լավ կրթության համար առաջին հերթին լավ միջավայր է պետք: Պետք է ապահովել ֆիզիկապես և տեխնիկապես այնպիսի պայմաններ, որպեսզի մեր երեխաները խնդիր չունենան կրթություն ստանալու»,-ԱԺ-ում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը:

Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ելույթներին՝ Չախոյանը նշեց. «Խոսում են համաչափ զարգացումից, ով խոսի համաչափ զարգացումից, դուք խոսեք լոլիկից, բիբարից, մի պարզ պատճառով, որովհետև ընտրություններից հետո դուք փորձում եք սոցիալական ծրագրեր իրականացնել այն համայնքներում ու գյուղերում, որտեղ շատ ձայն եք հավաքել, դուք մեր հասարակությանն արդեն բաժանել եք սևերի ու սպիտակների: Խոսում են գազի գնից, աբսուրդն ինչում է, գազի գնից ՌԴ-ից չեն խոսում, ՀՀ-ից չեն խոսում, Նարեկ Կարապետյանը խոսում է գազի գնից, պարոն Կարապետյան՝ ո՞ւմ եք ազդակ տալիս, ո՞ւմ եք միտք տալիս, թե գազը թանկացրեք: Ռուսական սանկցիաների պատճառը դուք եք, այդ ամենն արվում է ձեզ իշխանության բերելու համար: Միտք եք տալիս ռուսական կողմին, թե գազը թանկացրեք, որպեսզի կարողանանք ՀՀ-ում իշխանափոխություն իրականացնենք: Այս ժողովուրդը ձեր մեղքը չի՞ գալիս: Խոսում են ՀՀ տարածքային ամբողջականության, սահմանների մասին, ձեր Կալուգայից ժամանած ռուսական անձնագրով առաջնորդն ասում է՝ մենք սահմանազատման ծրագիր չունենք, դա նշանակում է, որ դուք ՀՀ սահմանները չեք ճանաչում, դրա համար գալիս եք այս ամբիոնից էժան շահարկումներ եք անում, թե Տավուշի մարզից 4 գյուղ է տրվել Ադրբեջանին, ձեր խոսույթն ամբողջովին համընկնում է ՀԱՊԿ-ի խոսույթի հետ:

Խոսում են 102 ռազմաբազայի մասին, ամենաուշագրավը գիտեք ինչն է, որ նույնիսկ դուք ընդունել ու գիտակցել եք, որ 102 ռազմաբազայի անվտանգային նշանակությունը ՀՀ-ում հավասարվել է զրոյի: Հայաստանը չի բացել 102 ռազմաբազայի թեման, բացել է բացառապես Ռուսաստանը»:

  • Կիսվել: