ՌԴ ԶՈւ-ն հարվածել է Ուկրաինայի զինված ուժերի վառելիքի և տրանսպորտային հանգույցներին
ՌԴ զինված ուժերը օդային հարվածներ են հասցրել Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտներին: Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։
«Խոցվել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներ, վառելիքի և ռազմական գույքի պահեստներ, անօդաչու թռչող սարքերի հավաքման և պահպանման վայրեր, ինչպես նաև ուկրաինական զինված կազմավորումների և օտարերկրյա վարձկանների ժամանակավոր տեղակայման կետեր»,-հայտնում է գերատեսչությունը:
Պաշտպանության նախարարությունը տվյալներ է ներկայացրել զինված ուժերի ավիացիայի, տարբեր զորախմբերի, հարվածային անօդաչուների և հրետանու աշխատանքի մասին։


