կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Զոհրաբ Մնացականյանի հետ

Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Զոհրաբ Մնացականյանի հետ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտաքին գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Նախարարները քննարկել են նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության կատարման ընթացքը, ներառյալ Ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման և նրանց կողմից իրենց մանդատի արդյունավետ կատարման ապահովման հետ կապված խնդիրները»,–ասված է հայտարարության մեջ:

Սերգեյ Լավրովը Զոհրաբ Մնացականյանին մանրամասն ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության նախագահի նոյեմբերի 13-ի հրամանագրով ստեղծված Հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոնի գործունեության մասին:

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորել են ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը՝ ի նպաստ հակամարտության գոտում քաղաքացիական անձանց վիճակի բարելավման և կրոնական ու մշակութային օբյեկտների պահպանման։

  • Կիսվել: