Ժնևում այսօր նախատեսված Մնացականյան-Բայրամով հանդիպումը հետաձգվել է
Ժնևում այսօր՝ հոկտեմբերի 29-ին նախանշված Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը հետաձգվել է։ Այն կկայանա վաղը։
Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի աղբյուրը, տեղեկանում ենք գործակալության Telegram-ի ալիքից։



