հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Սրանք ամենալուրջ և երկարատև բանակցություններն էին․ մենք լավ առաջընթաց գրանցեցինք․ Իրանի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին

Սրանք ամենալուրջ և երկարատև բանակցություններն էին․ մենք լավ առաջընթաց գրանցեցինք․ Իրանի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին

Սրանք ամենալուրջ և երկարատև բանակցություններն էին։ Մենք լավ առաջընթաց գրանցեցինք։ Մի շարք հարցերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն։ Տեխնիկական խմբերը բանակցություններ կսկսեն երկուշաբթի օրը: Այս մասին Ժնևի բանակցություններից հետո հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։

Նա հավելել է. «Մենք հստակորեն ուրվագծել ենք մեր ակնկալիքները պատժամիջոցների վերացման վերաբերյալ։ Միջուկային ծրագրի և պատժամիջոցների վերացման հարցում լավ առաջընթաց է գրանցվել, որոշ հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, մինչդեռ մյուսների վերաբերյալ անհամաձայնություններ կան։

Խորհրդակցություններ պետք է անցկացվեն մասնակից երկրների մայրաքաղաքներում, որից հետո բանակցությունների չորրորդ փուլը կկայանա հաջորդ շաբաթ»:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: