շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործը ՀՔԾ-ն երրորդ անգամ է ուղարկել Դատախազություն

Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործը ՀՔԾ-ն երրորդ անգամ է ուղարկել Դատախազություն

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի վերաբերյալ քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունը երրորդ անգամ ուղարկել է Դատախազություն: Այս մասին InfoPort.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի ծառայությունից։

Փետրվարի 10-ին Գլխավոր դատախազությունը երկրորդ անգամ չէր հաստատել Արա Բաբլոյանի և Արսեն Բաբայանի մեղադրանքը, վերահսկող դատախազը գործը լրացուցիչ քննության համար հետ էր ուղարկել Հատուկ քննչական ծառայություն։ Դատախազն իր վերջին որոշմամբ անհրաժեշտ է համարել փոփոխել մեղադրյալներին առաջադրված մեղադրանքը և նրանց առաջադրել նոր մեղադրանքներ։ 

Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել երկու հոդվածներով՝ իշխանությունը յուրացնելու և պաշտոնեական կեղծիքի համար։

 

  • Կիսվել: