շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Արա Այվազյանը` Ադրբեջանի գործընկերոջ հետ հնարավոր հանդիպման մասին

Արա Այվազյանը` Ադրբեջանի գործընկերոջ հետ հնարավոր հանդիպման մասին

Հայկական կողմը երբեք չի հրաժարվում ադրբեջանական կողմի հետ հանդիպումից, սակայն ցանկացած հանդիպում, եթե այն չի կազմակերպվում միայն կազմակերպման նպատակով, պետք է համապատասխանի որոշակի չափորոշիչների: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք  հնարավոր է հանդիպում Ադրբեջանի արտգործնախարարի հետ:

«Նախ և առաջ, խոսքը համապատասխան մթնոլորտի ստեղծման մասին է, հստակ օրակարգի ձևավորման, և, որ պակաս կարևոր չէ, մյուս կողմում պատրաստ լինելու գալ պայմանավորվածության»,- ասել է Արա Այվազյանը:

  • Կիսվել: