շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Արա Այվազյանն ընդունել է ԵԽ բարձրաստիճան պատվիրակության ներկայացուցիչներին (տեսանյութ)

Արա Այվազյանն ընդունել է ԵԽ բարձրաստիճան պատվիրակության ներկայացուցիչներին (տեսանյութ)

Նոյեմբերի  25-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին և ԵԽ քաղաքական տնօրեն Ալեքսանդր Գեսելին:

ԱԳ նախարարը զրուցակիցներին համապարփակ տեղեկատվություն հաղորդեց Արցախում  հասունացած հումանիտար ճգնաժամի և այն հասցեագրելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ Այս առնչությամբ նախարար Այվազյանն ընդգծեց տեղահանված արցախահայության՝ իրենց բնակության վայրեր վերադառնալու համար համապատասխան պայմանների ստեղծման և վերջիններիս իրավունքների պաշտպանության ու վերականգնման հրատապությունը:

Ընդգծվեց Արցախի մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը:

  • Կիսվել: