հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արա Այվազյանն ու Ուենդի Մորթնը մտքեր են փոխանակել հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգի ընդլայնման շուրջ

Արա Այվազյանն ու Ուենդի Մորթնը մտքեր են փոխանակել հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգի ընդլայնման շուրջ

Հունվարի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Միացյալ Թագավորության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ։

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի համակարտության շուրջ իրավիճակին և Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին: Երկուստեք կարևորեց ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: ՀՀ ԱԳ նախարարը, որպես հայկական կողմի առաջնահերթություն ընդգծեց ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորությունների անվերապահ իրականացումը:

Արա Այվազյանն ու Ուենդի Մորթնը մտքեր փոխանակեցին հայ-բրիտանական հարաբերությունների օրակարգի ընդլայնման և քաղաքական երկխոսության ակտիվացմանն ուղղված քայլերի շուրջ:

 

  • Կիսվել: