հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին՝ Էդվարդ Նալբանդյանի մասնակցության օրը հայտնի է

Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին՝ Էդվարդ Նալբանդյանի մասնակցության օրը հայտնի է

Մայիսի 29-ին՝ ուրբաթ օրը, Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի հերթական նիստի բանախոսը կլինի ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Այդ մասին ՀԺ-ին տեղեկացրել է հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:

Մայիսի 29-ի նիստը, սակայն, կտարբերվի նախորդ բոլոր նիստերից. այն կանցկացվի տեսակապով: 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրած Նալբանդյանը պաշտոնից ազատվելուց հետո բնակվում է Ռուսաստանում: Նա հանձնաժողովին տեղեկացրել է, որ չի կարող Հայաստան գալ:

Հանձնաժողովն առաջարկել է տեսակապի միջոցով պատասխանել 2016-ի Ապրիլյան պատերազմին վերաբերող իրենց հարցերին, ինչին Նալբանդյանը համաձայնել է:

«Ազգային անվտանգության ծառայությունը օգնեց մեզ, տեսակապի անվտանգության հարցը լուծել ենք, տեսակապով անելու ենք նիստը»,- ասել է հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:

  • Կիսվել: