երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Ապրիլի 19-ը՝ Հարկ վճարողի օր. խորհրդարանն ընդունեց նախագիծը

Ապրիլի 19-ը՝ Հարկ վճարողի օր. խորհրդարանն ընդունեց նախագիծը

Հարկային օրենսգրքում և «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց խորհրդարանում:

Կողմ քվեարկեց 76, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Նշենք, որ օրենքով առաջարկվում է ներդնել օրինապահ հարկ վճարողների խրախուսման համակարգ, իրականացնել հարկ վճարողի օրինապահ վարքագիծը խրախուսող միջոցառումներ, որի նպատակն է խթանել հարկային մարմին-հարկ վճարող հարաբերությունները: Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության որդեգրած՝ հարկային կամավոր կարգապահության խրախուսման, օրինապահ հարկ վճարողների համար գործունեության բարենպաստ պայմաններ ստեղծելու, ինչպես նաև հարկային մարմին-հարկ վճարող գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման համար անհրաժեշտ նորմատիվ հիմքերի ապահովմամբ:

  • Կիսվել: