հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը հետաձգվել է

ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը հետաձգվել է

ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի նիստը, որը պետք է տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի ունենար հոկտեմբերի 16-ին, հետաձգվել է, հայտնել են ԱՊՀ գործադիր կոմիտեից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Հաղորդագրության մեջ ասված է. ՛՛ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը, որը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 15-ին, ինչպես նաև հոկտեմբերի 16-ին նախատեսված ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստը հետաձգվել է` հաշվի առնելով աշխարհում համավարակի հետ կապված իրավիճակի բարդությունները՛՛:

Հիշեցնենք, որ այս տարի ԱՊՀ-ում նախագահում է Ուզբեկստանը:

 

  • Կիսվել: